Կայքից օգտվելու պայմանները

«Համահայկական Տոհմածառ Նախագիծ» կայքից օգտվելուց առաջ խնդրում ենք ծանոթանալ ներքոնշյալ պայմանների հետ, որոնք սահմանում են Ձեր իրավունքները, պարտականությունները և արտոնությունները որպես «Համահայկական Տոհմածառ Նախագծի» օգտվող:

«Համահայկական Տոհմածառ Նախագիծը» գիտակցում է Ձեր կողմից կայքում տեղադրվող, կամ բեռնվող նյութերի գաղտնիության կարևորությունը, և նպատակադրված է պաշտպանելու Ձեր անձնական իրավունքները:

Սա «Համահայկական Տոհմածառ Նախագիծ» կայքի «բետա» (նախնական) տարբերակն է և կայքում ներկայացված առցանց ծառայությունները տրամադրվում են միայն փորձնական նպատակներով:

Ծանոթություն

«Համահայկական Տոհմածառ Նախագիծը» առցանց համակարգ է, որը հնարավորություն են ընձեռում առցանց ստեղծել անձնական էջեր և հանրային էջեր, հաղորդակցվել ընտանիքի և ընկերների հետ, հետազոտել սեփական ընտանիքի պատմությունը և պատվիրել տոհմածառի ձևավորում: «Համահայկական Տոհմածառ Նախագիծը» Ձեզ հնարավորություն է ընձեռում ստեղծել և տեղակայել նյութեր կայքում, ինչպես նաև կառավարել և սահմանափակել այդ նյութերի հասանելիութունը այլ մարդկանց համար:

խնդրում ենք զգուշորեն ընտրել այն տեղեկությունները, որոնք Դուք ցանկանում եք տեղակայել «Համահայկական Տոհմածառ Նախագիծ» կայքում և խուսափել ցանկացած անօրինական կամ անհամապատասխան նյութեր տեղակայելուց: Նման խախտումների հայտնաբերման դեպքում Ձեր տեղեկությունները կհեռացվեն համակարգից:

Ձեր անձնական ինֆորմացիաի օգտագործումը

Մենք օգտագործում ենք Ձեր անձնական տեղեկությունները մեր կարծիքով Ձեզ համար հետաքրքրություն ներկայացնող նոր հնարավորությունների, ծառայությունների և հատուկ առաջարկների մասին Ձեզ տեղեկացնելու համար: Եթե Դուք մեզ ծագումնաբանական հետազոտության կամ տոհմածառի ձևավորման հայտ եք ներկայացնում, մենք կարող ենք կարիք զգալ Ձեր մասին որոշ տեղեկություններ տրամադրել մեր գործընկեր կազմակերպություններին, ոևրոնք իրականացնելու են Ձեր ծագուըմնաբանական հետազոտությունը և/կամ տոհմածառի ձևավորումը: Այնուամենայնիվ մենք հարգում ենք Ձեր անձնական տեղեկատվության գաղտնիությունը և չենք վաճառում, վարձակալության տալիս կամ տրամադրում այն որևէ այլ նպատակներով:

Կարո՞ղ եմ պահանջել ջնջել իմ անձնական էջը (հաշիվը) և ինչ կլինի իմ անձնական տեղեկությունների հետ դրանից հետո:

Այո դուք կարող եք: Կապ հաստատեք մեր սպասարկման բաժնի հետ ուղարկելով հաղորդագրություն support@armenianfamilytree.com հասցեով, և Ձեզ կաջակցեն Ձեր հաշվի կամ տեղեկատվության հեռացման հարցում: Տեղեկությունները «Համահայկական Տոհմածառ Նախագծից» ջնջելուց հետո, դրանք առանց վերականգնման հնարավորության կհեռացվեն մեր սերվերներից:

Արդյո՞ք «Համահայկական Տոհմածառ Նախագիծը» պահում է իմ անձնական ֆինանսական տեղեղեկությունները:

Ձեր վճարումները իրականացնելու համար «Համահայկական Տոհմածառ Նախագիծը» օգտվում է ամենաապահով վճարման համակարգերից: Ձեր ապահովության համար մեր կայքում ֆինանսական բնույթի ոչ մի տեղեկություն չի պահվում:

Հատուցման համաձայնագիր

«Համահայկական Տոհմածառ Նախագիծը» կփոխհատուցի «Նախնական հետազոտություն» ծառայության արժեքի 70%-ը, եթե վճարումից հետո 30 աշխատանքային օրվա ընթացքում որևէ տեղեկություն չի բացահայտվել: Այլապես փոխհատուցում չի կատարվում:

Հեղինակային իրավունքներ

Կայքում առկա բոլոր տեղեկությունների և նյութերի հեղինակային իրավունքը պատկանում է «Համահայկական Տոհմածառ Նախագծին»՝ հակառակը նշված չլինելու դեպքում:

Պատասխանատվության հրաժարագիր

Կայքում օգտվողների կողմից տեղակայված և բեռնված տեղեկությունների և նյութերի ճշտության և օրինականության համար «Համահայկական Տոհմածառ Նախագիծը» ոչ մի պատասխանատվություն չի կրում:

Խնդրում ենք նկատի ունենալ, որ վերոնշյալ տեղեկությունները սահմանում են այս կայքից օգտվելու պայմանները և կանոնները: Եթե դուք այստեղ նշված պայմաններից ցանկացածի հետ համաձայն չեք, խնդրում ենք չօգտվել ծառայություններից և/կամ կայքից:

Եթե Ձեզ մոտ հարցեր են առաջանում կայքի օգտագործման պայմանների մասին, դուք կարող եք դիմել մեզ՝

Համահայկական Տոհմածառ Նախագիծ
Սպասարկման Բաժին
+374 93 246 009
Մոսկովյան 28, Երևան 0002, ՀՀ
support@armenianfamilytree.com
http://www.armenianfamilytree.com

Loading...