Հայելի՝ իմ ծագման պատմությունը
Ֆ. Սիոնիլ Խոսե «Կեղծավորները»...և ահա դա պատահեց այդ մեծ և աղմկոտ աշխարհում, դա պատահեց նրա հետ, ով միայնակ էր. այս միակ ազնիվ ինքնազննման և անձնական եսի փնտրման վայրկյանը: Երբեմն դու տեսնում ես քեզ հայելում, ցանկացած հայելում, և դու սկսում ես մտածել. Թե ինչո՞ւ է քո քիթը այնպիսին ինչպիսին կա, կամ այդ աչքերդ, ի՞նչ կա դրանց ետևում, ի՞նչ խորության դրանք կարող են հասնել: Քո մարմինը, քո մաշկը, քո շրթունքները - դու գիտես, որ քո դեմքը, միայն քոնը չէ, այլ պատկանում է նաև այն սիրողներին՝ քո ընտանիքին և նրանց, ովքեր հարգում են քեզ: Բայց մարդը ավելին է քան ուղղակի դեմք, կամ նյարդերի կույտ և արյան սրվակ: Մարդը ավելին է քան խոսելը, զգալը, կամ զգայուն լինելը եղանակի փոփոխությունների կամ մարդկանց կարծիքների նկատմամբ: Մարդը տոհմի, ռասայի մի մաս է: Եվ գիտակցելով դա, դու սկսում ես մտածել, թե որտեղից ես դու եկել և ովքե՞ր են քո նախնիները: Դու հարցնում ես քեզ, թե արդյո՞ք ուժեղ ես այնքան, ինչքան որ ուժեղ են եղել քեզանից առաջ եղածները: Եվ այդժամ դու հասկանում ես, որ կա մի շատ ամուր թել, որը քեզ կապում է քո անցյալի հետ և դա ոչ թե դու ես ստեղծել, այլ այն է ստեղծել քեզ: Այդ պահից ի վեր դու հասկանում ես, որ պետք է հստակ համոզված լինես թե ով ես դու, իսկ եթե դու համզված չես կամ չգիտես, ապա պետք է վերադառնաս, գտնես նրանց, ովքեր կրում են քո անցյալի գաղտնիքը: Որոնումները հնարավոր է ապարդյուն լինեն և այդ պահից պարզ է դառնում՝ չկա ավելի մեծ հիասթափություն, քան սեփական գոյության անբովանդակության գիտակցումը: Այն մարդը ով գիտի ինքն իրեն, կարող է ապրել իր թերությունների հետ, նա բնազդաբար գիտի, որ մի մեծ ալիքի մաս է կազմում: Ալիքի, որը սկիզբ է առնում ահռելի, անհայտ տարածությունից...
Բժիշկ Ջորջ Պոդգորնիի Երևան կատարած այցը
Хорошо известно, что прошлое - это зеркало будущего. Давайте ПОСМОТРИМ туда, чтобы исправить будущее. У нас более богатая, величественная и гуманная система духовных ценностей, чем таковая (если вообще существует) у тех, которые прямо или косвенно, давно или недавно противостоят нам. На протяжении нашей многотысячилетней истории мы сделали огромный вклад в развитие и обогащение мировой цивилизации и общечеловеческих ценностей. Мы верим, что еще многое можем дать человечеству!
Давайте вместе подумаем о тех, кто создавал нашу с вами историю.
Может среди них был и ваш отец? Или может быть ваш дед, или ваш предок? КАК ЗНАТЬ?
Часто мы храним молчание, не информируем молодое поколение (у нас нет времени, или чаще всего думаем, что это их не интересует. Почему?)
Если мы будем молчать, НОВОЕ ПОКОЛЕНИЕ никогда и не узнает....”
Անվանի երգահան Վլադիմիր Մուզիկանտովի հայկական արմատները
Վլադիմիր Րյուրիկովիչ Մուզիկանտովը ծնվել է 1957 թ. նոյեմբերի 23-ին, Մոսկվայում: Նրա մայրը բժշկագիտության պրոֆեսոր է: Վլադիմիրը 1980 թ. ավարտել է Ի. Սեչենովի անվ. Մոսկվայի 1-ին բժշկական ինստիտուտը և մինչև 1993 թ. աշխատել Մոսկվայի Համամիութենական սրտաբանական գիտական կենտրոնում: 1985 թ. ստացել է կենսաքիմիայի գծով գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 1993 թ. հարազատներին թողնելով Մոսկվայում և Ուկրաինայում, կնոջ և զավակի հետ տեղափոխվել է ԱՄՆ և հաստատվել Ֆիլադելֆիա քաղաքում: Աշխատում է Պենսիլվանիայի համալսարանի դեղաբանության ամբիոնի պրոֆեսոր և դեղերը արյան հոսքով ուղղորդելու լաբորատորիայի ղեկավար: Նրա գիտական աշխատանքները նվիրված են արյունատար անոթների ներսում արյունախցանները տարրալուծելու խնդրին: Հեղինակ է ավելի քան 120 գիտական հոդվածների:
Վլադիմիրը` «Մուզան» նաև հրաշալի կիթառահար է և անվանի երգահան: 1977 թ-ից սկսել է երգեր գրել, իսկ 1979 թ-ից` դրանք գրում է բացառապես սեփական բանաստեղծությունների հիման վրա: Գրել է ավելի քան 150 երգ, որոնք կատարվում են անվանի երգիչների, վոկալ-գործիքային խմբերի, ինչպես նաև իր իսկ կողմից:
Համագործակցել է «Էխո Մոսկվի» և «Ալա» ռադիոընկերությունների հետ: Թողարկել է 3 հեղինակային լազերային սկավառակ` «Հայելի» (Նյու Յորք, 2001), «Աշխարհի քաղաքացին» (Ֆիլադելֆիա, 2003) և «Վլադիմիր Մուզիկանտովի տասնհինգ երգերը» (2004):