Կառուցե՛ք Ձեր տոհմածառը
Արեք Ձեր ընտանիքի առկա արխիվները պահպանելու առաջին քայլերը, և կապեք բոլոր տվյալները իրար հետ մեկ էլեկտրոնային համակարգի միջոցով: Հրավիրեք Ձեր բարեկամներին ձեր տոհմի էջ, որ միասին կառուցեք ձեր ամբողջական տոհմածառը:
Ինչպե՞ս սկսել
1. Սկսեք հենց Ձեզանից
Առաջին հերթին լրացրեք Ձեր և Ձեր ծնողների տվյալները աջ կողմի դաշտերում, այնուհետև շարունակեք լրացնել ընտանիքի մյուս անդամների տվյալները:
Ուշադրություն՝ Զգուշորեն լրացրեք բոլոր անուններն ու ամսաթվերը և խուսափեք տառասխալներից որոնման ճիշտ արդյունքներ ստանալու համար:
2. Դուրս բերեք բոլոր հին նկարներն ու փաստաթղթերը
Հենց հիմա վե՛ր կացեք աթոռից և գնացեք Ձեր ընտանիքի հին նկարների ու փաստաթղթերի հետևից: Գտա՞ք: Դե սկսեք զգուշորեն արտագրել տվյալները և լրացնել Ձեր տոհմածառի մեջ: Հին թղթերը դասավորեք և պահեք մի ապահով տեղ՝ դրանք Ձեզ դեռ պետք են գալու:
Ուշադրություն՝ Տոհմածառում արտացոլված ցանկացած տվյալ համարվում է ճշգրիտ, եթե այն ունի փաստաթղթային հիմնավորում:
Եթե դուք արդեն գրանցված եք, օգտվեք էջի վերևում գտնվող դաշտերից:
3. Ներքաշեք Ձեր ազգականներին
Իհարկե անհնարին է ստանալ տոհմածառի ամբողջական պատկերը առանց Ձեր ազգականների օգնության: Ձեր ձեռքը վերցրեք հեռախոսը և սկսեք հերթով ծանոթանալ Ձեր բարեկամների հետ, մի մոռացեք նաև ճշտել նրանց էլ-փոստի հասցեները և hրավիրել Ձեր առցանց տոհմածառ:
4. Հանձնեք գործը մասնագետ հետազոտողներին
Դուք փորձեցիք փորփրել Ձեր ընտանիքի պատմության բոլոր դրվագները և այնուամենայնիվ շատ կարևոր փաստեր դեռ պակասու՞մ են, կամ ընդհանրապե՞ս արդյունքների չեք հասել: Գործը հանձնարարեք մասնագետներին և մենք կհետազոտենք Ձեր ընտանիքի պատմության չբացահայտված էջերը:
Ուշադրություն՝ Դուք կարող եք դիմել մեզ info@armenianfamilytree.com էլ-հասցեով կամ զանգահարել +374.93.246.009 հեռախոսահամարով անվճար խորհրդատվության համար: